Ռումինիայի առաջնության չեմպիոնական խմբի 4-րդ տուրում «Ֆարուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Կրայովային»:
Հյուրերի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն աչքի է ընկել 2 գոլային փոխանցմամբ:
Հայ կիսապաշտպանը փոխարինվել է հանդիպման 65-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ֆարուլը» մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024