![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2024/04/437397350_975197627944429_4513039544422903113_n-1024x631.jpg)
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Փյունիկը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»:
Տանտերերը հյուրերի նկատմամբ 2 գնդակի առավելության են հասել առաջին խաղակեսի միջնամասում. նախ 14-րդ րոպեին հաշիվը բացել է Վանգներ Գոնսալվեշը, ապա 29-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը կրկնապատկել է առավելությունը: 50-րդ րոպեին «Փյունիկը» իրական շանս է ունել հաշիվը խոշոր դարձնելու, սակայն Հովհաննես Հարությունյանը վրիպել է 11-մետրանոցից: «Ալաշկերտի» կազմում 87-րդ րոպեին հաշիվը կրճատել է Աննան Մենսահը:
Այս խաղից հետո «Փյունիկը» 60 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: «Ալաշկերտն» ունի 38 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում:
© Armenian Soccer 2024