Armenian Soccer
Armenian Soccer

Էդուարդ Սպերցյանը խորհրդանշական նվեր է ստացել «Կրասնոդարից»

«Կրասնոդարը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին 100 համարով խորհրդանշական մարզաշապիկ է նվիրել թիմի կազմում անցկացրած հոբելյանական 100-րդ խաղի պատվին։

Հիշեցնենք՝ հոբելյանական խաղում հայ ֆուտբոլիստը տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, իսկ թիմը հաղթեց 4:3 հաշվով։

Հարազատ թիմի կազմում անցկացրած 100 խաղերում Սպերցյանը դարձել է 31 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

© Armenian Soccer 2024