Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Գլիշիչը հեռանում է «Արարատից»

Հարձակվող Ալեքսանդր Գլիշիչն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լրացել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը:

Ալեքսանդր Գլիշիչն «Արարատին» էր միացել 2022 թվականի ամռանը: Բոլոր մրցաշարերում նա «Արարատի» կազմում մասնակցել է 20 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Գլիշիչին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:

© Armenian Soccer 2023