Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» մրցաշրջանն ավարտեց հաղթանակով

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին35-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին» ու հաղթեց նվազագույն 1:0 հաշվով։

Տանտերերի հաղթական գոլը խփեց Լևոն Վարդանյանը, որին արդյունավետ փոխանցում կատարեց երեկ` հունիսի 3-ին կայացած Armenian Soccer Awards-2023-ի կողմից մրցանակ ստացած Ռուբեն Եսայանը։

Խաղի վերջում մրցավարը կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց «Վանից» Ուիլսոն Բարիուսին, իսկ «Նոայից»` Սերգեյ Մուրադյանին։

© Armenian Soccer 2023