Ապրիլի 27-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին ՈՒԵՖԱ -ի արտոնագիր շնորհել: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Արտոնագիրը ակումբի առաջին թիմին իրավունք է ընձեռնում մասնակցել 2020/2021 մրցաշրջանի «ՈՒԵՖԱ»-ի ակումբային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու պարագայում:
©2020 Armenian Soccer