Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակ» ՖԱ-ն ստացավ ՈԻԵՖԱ-ի արտոնագրերը

Ապրիլի 27-ին  կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում հաջողությամբ անցնելով բոլոր համապատասխան ստուգումները Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ն ստացավ ՈԻԵՖԱ-ի արտոնագիրը։ Որակավորումը մեզ իրավունք է ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2020/2021թթ․ խաղարկությանը: Այս մասին տեղեկացում են Գյումրի ակումբի մամուլի ծառայությունից:  
Ուրախությամբ ուզում ենք նշել նաև, որ այս տարի առաջին անգամ արտոնագիր ստացավ նաև մեր կանանց «Շիրակ-ՀոՄենՄեն» թիմը, ինչը մեր աղջիկներին հնարավորություն է ընձեռում մարզական չափանիշն ապահովելու դեպքում մասնակցել 2020/2021թթ․ մրցաշրջանին ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը:

©2020 Armenian Soccer