Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Գավաթ. «Շիրակը» լքեց պայքարը, «Վանը» 1/4 եզրափակչում է

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Վանին»: Խաղն ավարտվել է չարենցավանյան թիմի 3:0 հաշվով հաղթանակով:

«Վանի» կազմում դուբլ է հեղինակել Մոմո Տուրեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Իզուչուկվու Օկոնկվոն:

Այսպիսով, «Շիրակը» լքել է պայքարը Հայաստանի գավաթի խաղարկությունում, իսկ «Վանը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Ավելի վաղ 1/8-ի արգելքը հաղթահարել էր նաև «Լեռնային Արցախը»՝ հաղթելով «Միկային»: Այս փուլից պայքարին միանալու են նաև գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» ու չեմպիոն «Փյունիկը»:

© Armenian Soccer 2024