Ռուսաստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի 8-րդ տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունել է «Օրենբուրգին» և հաղթել 2:1 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Պինյաևը։
Մոսկովյանի թիմի մեկնարկային կազմում են եղել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանը և Նաիր Տիկնիզյանը: 9-րդ րոպեին Սևիկյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով թիմի հաղթանակին: Նա փոխարինվել է 78-րդ րոպեին, Տիկնիզյանը խաղացել է առանց փոխարինման:
5 խաղից հետո «Լոկոմոտիվը» նույնքան հաղթանակ ունի և 15 միավորով գլխավորում է Ռուսաստանի գավաթի B խմբի մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2024