Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը մեկնարկեց «Միկա» — «Լեռնային Արցախ» խաղով: Խաղը կայացավ Երևանի ՄԶՀՀԿ մարզադաշտում և ավարտվեց «Լեռնային Արցախի»՝ լրացուցիչ ժամանակում տարած 2:0 հաշվով հաղթանակով։ 105+2 րոպեին հաշիվը բացեց Ախմետ Ջինդոյանը, իսկ 119-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Օլուեբուբե Միրաքլը։
Հատկանշական է, որ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները խաղի ընթացքում 3 անգամ (24-րդ, 56-րդ, 95-րդ րոպեներին) չկարողացան 11-մետրանոց իրացնել:
Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
© Armenian Soccer 2024