Armenian Soccer
Armenian Soccer

Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը և Ստեֆան Լուպը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը: 

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին (Երևանի ժամանակով) Սկոպյեի «Տոդոր Պրոյեսկի Արենայում»:

© Armenian Soccer 2024