Խորապես ցնցված ենք նախկին ֆուտբոլիստ, երիտասարդ մարզիչ, 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի անժամանակ մահվան մասին լուրից։
Նա Երևանի «Փյունիկի» սան է։ ՀՀ առաջնությունում նորամուտի խաղն անցկացրել է «Զվարթնոց» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է ՀՀ երիտասարդական ընտրանու կազմում:
Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատում է «Փյունիկ»-ի սպորտդպրոցում։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։
Լևոն Ղասաբօղլյանը 2006 թ հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին։
©2020 Armenian Soccer