Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» ՉԼ-ի որակավորման 1-ին փուլի մրցակիցը Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ

Օգոստոսի 9-ին կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման  1-ին փուլի վիճակահանությունը: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ հանդես եկող Հայաստանի կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» կմրցի Կիպրոսի չեմպիոն Նիկոսիայի  «Օմոնիայի» հետ: Եթե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որևէ փոփոխություն չլինի, հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին կամ 19-ին՝ Երևանում:

©2020 Armenian Soccer