Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռին» նորանշանակ գլխավոր մարզչի՝ Ալբերտ Սոլոմոնովի ղեկավարությամբ 1-ին հաղթանակ տոնեց

Օգոստոսի 8-ին ՀՀ բարձրագույն խմբի  29 –րդ առաջնությանը  «Լոռին»  սեփական հարկի տակ`Վանաձորում    ընկերական հանդիպում անցկացրեց  ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից «Արարատ-Արմենիա-2» -ի հետ։
Ինչպես հայտնում են վարաձորյն ակումբի մամուլի ծառայությունից,  Սոլոմոնովի գլխավորությամբ  անցկացրած  1-ին   խաղում Վանաձորի  թիմը  վստահ հաղթանակ տարավ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։
Նորանշանակ մարզիչը խաղալու հնարավորություն տվեց տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին։
Լոռին շարունակում է ինտենսիվորեն նախապատրաստվել մեկնարկող մրցաշրջանին։ Այս պահին թիմում  դեռ փորձաշրջան են անցնում, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի  մի քանի ֆուտբոլիստներ։

©2020 Armenian Soccer