Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՀՀ ազգային ընտրանին ֆրանսիացիների հետ երևանյան հանդիպումում ձեռքից բաց թողեց հաղթանակը

Փետրվարի 3-ին՝ Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։
Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ ու, հատկապես շարք վերադարձած ընտրանու ավագի`Սարո   Գալստյանի    ջանքերով    15-րդ րոպեին    ՀՀ հավաքականը արդեն  3 գնդակի առավելություն էր ստացել`3:0, ու թվում էր  ապահովել են համոզիչ հաղթանակը:Սակայն   նման շրջադարձին համաձայն չէին ֆրանսիացիներն, ովքեր   մինչև  1-ին կեսի ավարտը  կրճատեցին հաշվի տարբերությունն, իսկ 2-րդ կեսում  էլ  հաշվի հավասարությունը վերականգնել`4:4: Նազարեթյանի սաները  նման կարգի հանդիպումների փորձի պակասի պատճառով  ձեռքից բաց թողեցին անխուսափելի թվացող հաղթանակը: Ամեն դեպքում ՀՀընտրանին մրցաշարում  վաստակեց առաջին միավորը:
Հայաստան-Ֆրանսիա՝ 4։4 (3:1),
Երևան, ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Դավիդ Գլավոնյիչ (Շվեդիա)
Գոլերը՝ Մելքոնյան, 6․46″, 14․26″, Մաշումյան, 13․30″, Ասլանյան, 30․34″ (Հայաստան), Լուտին, 15․42″, Նգալա, 21․24″, 34․06″, Ռամիրես, 30․13″

Հայաստան
12․ Լուան Բարբոսա, 6․ Դենիս Նևեդրով, 7․ Վլադիմիր Սանոսյան, 8․ Նիկիտա Խրոմիխ, 13․ Արթուր Մելքոնյան։
Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 3․ Գամլետ Մանուկյան, 5․ Էնրիկե, 9․ Սարգիս Մարգարյան, 10․ Սարո Գալստյան (ա), 11․ Գարեգին Մաշումյան, 15․ Դավիդ Ասլանյան, 18․ Ռաֆիկ Մելիքյան, 20․ Վիտինյո։
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան:

Ֆրանսիա
1․ Ջամել Հարուն, 6․ Կևին Ռամիրես, 9․ Նելսոն Լուտեն, 11․ Մագանա Նգալա, 20․ Սուեյլ Մուհուդին։
Պահեստայիններ․ 2․ Ահմեդ Բելհայ, 3․ Մամադու Տուրե, 5․ Սամբա Կեբե, 7․ Բուլայե Բա, 13․ Ռոնի Զաքեհի, 14․ Սամիր Ալա, 16․ Սերժ Դյուրո, 18․ Միքայել Դեսա, 19․ Յուբա Սումարե։
Գլխավոր մարզիչ՝ Պիեռ Ժակի
ՀՀ ընտրանին հաջորդ՝   3-րդ տուրում    մարտի 3 –ին արտագնա խաղում կմրցի  Վրաստանի հավաքականի հետ, որը ՀՀհավաքկանի նման 2 տուրցի հետո ունի 1 միավոր: Մրցաշարային  աղյուսակը 100 տոկոսանոց  արդյունքով`6 միավոր գլխավորում է ՌԴ ընտրանին, իսկ  իր անցկացրած 2 հանդիպումներն  էլ միևնույն 4:4 հաշվով ավարտած  Ֆրանսիայի հավաքականն    իր ակտվում 2 միավոր է գրանցել    ու ընթանու մ է 2 –րդ տեղում: Մարտի 6-ին  3-րդ տուրի շրջանակում այս երկու հավաքականները Ֆրանսիայում կմրցեն միմյանց հետ:

©2021 Armenian Soccer