Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ՀՀ պրիմեր լիգայի ներկայացուցիչ «Լոռիի» հետ

ՀՀ առաջնության մասնակից   թիմերը շարունակում են  նախապատրաստվել  ստուգատեսի  գարնանային հատվածին  ու  դրան  լավագույնս  պատրաստ  լինելու  նպատակով ստուգողական  հանդիպումներ են   անցկացնում:
Ինչպես հայտնում են ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության  առաջատար «Սևանի»  լրատվական ծառայությունից, Արմեն Շահգելդյանի  թիմը փետրվարի 3-ին   նոր  մրցաշրջանի   նախապատրաստության շրջանակում  իրենց  3-րդ ընկերական  հանդիպումը  անցկացրին:  Նրանք Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի  արհեստական խոտածածկով մարզադաշտում      մրցեց  ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի»   հետ:  Գրանցվեց գոլազուրկ  ոչ-ոքի`0:0 հաշվով:
Նկատենք իր նախորդ երկու ստուգողական  խաղերում  Շահգելդյանի սանրեը հանդիպել  էին  ՀՀ  պրիմեր լիգայի  առաջնության  մասնակիցների հետ: «Սևանը»   ընկերական  1-ին  խաղում 1:3 հաշվով զիջեց ՀՀ  կրկնակի չեմպիոն  «Արարատ Արմենիային»,  իսկ 2-րդ խաղում  1:2 հաշվով տանուլ տվեց  Գյումրիի «Շիրակին»:  

©2021 Armenian Soccer