Armenian Soccer
Armenian Soccer

Ռուբեն Նազարեթյան. «Ֆրանսիայի ընտրանու հետ խաղից տպավորությունները երկակի են»

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետխաղային մեկնաբանությունները Հայաստան-Ֆրանսիա  4:4 հաշվով ավարտված  հանդիպման վերաբերյալ.
«Խաղից տպավորություններս երկակի են:Նախ լավ  չեղավ, կարող էինք հաղթել , հաղթանակը  ձեռքներիցս  բաց  թողեցինք: Բայց նաև   ուրախալի էր, այն, որ առաջին միավորը     վաստակեցինք   նման   մակարդակում,  նման  ուժեղ հավաքականի հետ խաղում: Չգիտեմ երկակի են տպավորություններս: Բայց ամենակարևորը մենք հասկացանք, որ ճիշտ ուղու  վրա ենք: Ճիշտ աշխատանքի դեպքում  կարող  ենք խաղալ յուրաքանչյուր հավաքականի  հետ: Նման մակարդակի  խաղերի փորձի պակաս  կա, որովետև 3:0  հաշվով հաղթելիս, ընդհանրսպես  խաղը սառեցնում են , իսկ մեր տղաները  ընկան հաշվի հետևից: Չնայած ընդմիջմանը  իրենց զգուշացրել էի , որ հաշվի հետևից պետք  չի ընկել , պետք է պահել 3:1 հաշիվը , բայց չստացվեց:Բայց  էլի  եմ ասում, որ իմ համար կարևորն   այն է, որ  մեր թիմը կարող է խաղալ նման մակարդակով: Այս մրցաշրջանը պիտի լինի փորձ հավաքելու շրջան ,և ինչու չէ,  դրական  արդյունք  գրանցելու համար: Բայց պարզ է, որ այս մակարդակում  մեր համար    դժվար է լինելու ,  մեր համար չեն լինելու հեշտ խաղեր: Տղաների աշխատանքից գոհ եմ , միակ տխրությունն այն , որ  կարող էինք  հաղթել ,  բայց խաղը ոչ-ոքի  ավարտեցինք»:  

©2021 Armenian Soccer