Armenian Soccer
Armenian Soccer

Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության մասնակից 4 թիմերում հիմա հայազգի 6 մարզիչ է աշխատում

Արդեն հայտնել ենք, որ  օրերս ՀՀ  ազգային  հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 47-ամյա Վարդան Մինասյանը  ստանձնել   է Ղազախստանի պրիմեր լիգային առաջնության մասնակից  «Տարազի»  գլխավոր մարզչի պաշտոնը:
Այստեղ  նրա օգնական է  ՀՀազգային հավաքականի  և  «Փյունիկի» նրան նախկին խաղընկեր, վերջին 10 տարում մարզչական աշխատանքում   նրա   հետ  միասին աշխատած  47-ամյա Արթուր  Մկրտչյանը:
Պրիմեր լիգայի նորեկ  «Ատիրաուի» գլխավոր մարզիչն է,  ՀՀազգային հավաքականի նախկին  խաղացող  45-ամյա Արամ Ոսկանյանն, ում ղեկավարությամբ  այս թիմը անցած մրցաշրջանում  1-ին  տեղը  գրավեց  1-ին խմբի առաջնությունում ու  նոր մրցաշրջանում պրիմեր լիգայում  հանդես գալու իրավունք ստացավ: Ոսկանյանի   օգնականն այստեղ  կանանց ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Մանուկ Սարգսյանն է:
2020թ  Ղազախստանի փոխչեմպիոն  դարձած  Կուստանայի «Տոբոլի»  գլխավոր մարզիչն է հայազգի  40 –ամյա  մասնագետ Գրիգորի Բաբայանը:
Անցյալ  տարվա առաջնությունում  4-րդ  հորիզոնական  զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորը»    նոր  մրցաշարում գլխավորելու  նոր գլխավոր Ալի  Ալիևն, իսկ  նրա 1-ին օգնականն  է ՀՀ տարբեր ակումբներում և ՀՀ պատանեկան հավաքակններում աշխատած    43-ամյա երևանցի մասնագետ Ստեփան Դեմիրճյանը:
Այնպես, որ  2021թ Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 14 թիմերում    աշխատելու են  հայազգի  6 մասնագետ:

©2021 Armenian Soccer