Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս մասին  հայտնում են    ՀՖՖ   մամուլի ծառայությունից:  Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:
Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Ռոստով» (Ռուսաստան) — 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) — 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) — 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) — 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) — 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) — 2019-

©2020 Armenian Soccer