Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռու» դարապասպահների իսպանացի մարզիչը տեղափոխվել է …«Ուրարտու»

Իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը։ Այս  մասին հայտնում են երևանյան ակումբի  լրատվական  ծառայությունից: 38-ամյա մասնագետը ոչ միայն կլինի գլխավոր թիմի դարպասապահների մարզիչը, այլև կհամակարգի ողջ ակումբում, այդ թվում` ակադեմիայում դարպասապահների հետ տարվող աշխատանքները։
Պերեսն իր մարզչական կարիերան սկսել է 2015 թվականին։ Մինչև 2017 թվականն աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2019/2020 մրցաշրջանում եղել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչը։
«Շատ լավ վերաբերմունքի եմ արժանացել «Ուրարտուի» կողմից։ Ես գայթակղված եմ այն նախագծով, որը սպասվում է մեզ։ Հայաստանում առաջին անգամ չեմ, նախորդ տարի Վանաձորի «Լոռիում» էի, այնտեղ աշխատում էի նաև հայ երիտասարդ դարպասապահների հետ։ Այժմ եկել եմ «Ուրարտու», որովհետև կարծում եմ, որ սա Երևանի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի լավագույն պայմանները։ Եկել եմ այստեղ աշխատելու Հայաստանի ապագա տաղանդավոր դարպասապահների հետ։ Նաև պետք է աշխատեմ ակադեմիայի դապասապահների երեք մարզիչների հետ։ Ուզում եմ այս տարի նրանց հետ լավ թիմ կազմել, որպեսզի կարողանանք օգնել ապագա հայ դարպասապահներին»,- մեզ հետ զրույցում նշեց Ագուստին Պերեսը։
Գլխավոր թիմում Ագուստին Խարկե Պերեսը փոխարինել է Տիգրան Ասլանյանին։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ասլանյանին կատարած երկարամյա աշխատանքի համար, իսկ Ագուսին Խարկե Պերեսին մաղթում է բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։

©2020 Armenian Soccer