Armenian Soccer
Armenian Soccer

Խորեն Բայրամյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,ՌԴ պրիմեր լիգայի առաջնությունում  «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում: 28-ամյա հայազգի ֆուտբոլիստն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ մամաուլի ծառայության  հետ.
«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»:

©2020 Armenian Soccer