Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում հազվադեպ է կիսվում անձնական լուսանկարներով, առավել ևս՝ եթե դրանցում պատկերված է իր ընտանիքը:
Սակայն Սուրբ Ծնունդն իր «հրաշքներն» է բերում: Մխիթարյանն իր երկրպագուներին ու հետևորդներին շնորհավորել է կաթոլիկ եկեղեցու օրացույցով Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ կիսվելով զարդարված տոնածառի մոտ իր ընտանիքի լուսանկարով:
Լուսանկարում Հենրիխն ու Բեթթին են, վերջինիս գրկում՝ ավանդապես դեմքը սմայլով փակված՝ նրանց որդին՝ Համլետը:
Մխիթարյանը լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ. «Բոլորին ցանկանում ենք երջանկություն, անսահման սեր և խաղաղություն Սուրբ ծննդյանը և միշտ»:
©2021 Armenian Soccer