Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» համալրվել է Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստով

Alexis Grjaznovs

Երևանի «Նոան» ձմեռային դադարի այս շրջանում էապես փոխում է իր կազմը: Դրա մասին են վկայում գրեթե ամեն օր ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրություններն, ըստ որոնց՝ արդեն քանի՜ ֆուտբոլիստ լքել է «Նոան»:

Այսօր «Նոայի» հայտարարությունը, սակայն, վերաբերում էր համալրմանը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոայի» կազմը համալրել է 24-ամյա կիսապաշտպան Ալեքսեյս Գրյազնովսը:

Նա հանդես է եկել մի շարք լատվիական թիմերում, ինչպիսիք են «ՌՖՇ»-ն և «Ելգավա»-ն:

Լատվիայի հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում:

Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,-ասվում է «Նոայի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 

©2021 Armenian Soccer