Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Բարեղամյանը հեռանում է «Ուրարտուից»

Aram Bareghamyan

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու Արամ Բարեղամյանը դադարեցնում են համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այս դժվար որոշումը կայացվել է Բարեղամյանի և ակումբի ղեկավարության միջև կայացած հանդիպումից հետո։

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում Բարեղամյանին ակումբի պատմության մեջ հետք թողելու, թե՛ ֆուտբոլիստի, թե՛ մարզչի կարգավիճակում դրսևորած բարձր պատասխանատվության, հավատարմության ու մեծ նվիրումի համար և հաջողություն մաղթում հետագա գործունեությունում։

Հավելենք, որ Արամ Բարեղամյանն «Ուրարտուի» կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է` 211 խաղ, 12 գոլ։ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2020 թվականի հուլիսին և միանգամից սկսել էր մարզչական գործունեություն ծավալել նախ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմում, այնուհետև «Ուրարտու-2»-ում»,-ասվում է ակումբի հայտարարությունում։

 

©2021 Armenian Soccer