Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկում է «Տարվա լավագույն գոլ-2019/20» վճռորոշ քվեարկությունը

Three Nominees

Կրկին մոտեցանք եզրագծին:

Հարգելի գործընկերներ, Ձեր քվեներով որոշվեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության անցած՝ 2019/20 մրցաշրջանի «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում 3 շրջանների հաղթողները:
Այսօր մեկնարկում է վճռորոշ քվեարկությունը. 3 շրջանների հաղթող 3 գոլերը մինչ օգոստոսի 17-ը կպայքարեն տարվա լավագույնը ճանաչվելու համար:

1-ին շրջանն այս քվեարկությանը կներկայացնի 2-րդ տուրում«Գանձասարի» ֆուտբոլիստ Դավիթ Մինասյանի գոլը «Արարատ-Արմենիայի» դարպասին, 2 շրջանը՝ 16-րդ տուրում «Շիրակի» ֆուտբոլիստ Մորի Կոնեի գոլը «Նոայի» դարպասին, 3-րդ շրջանը ՝ 25-րդ տուրում «Նոայի» ֆուտբոլիստ Կիրիլ Բոռի գոլը «Ալաշկերտը» դարպասին:

Նշենք, որ քվեարկության այս փուլում անհրաժեշտ է նշել միայն մի՝ լավագույն գոլը: Բոլոր սահմանափակումները, կապված քվեարկության ֆորմատի հետ, որոնք գործում էին նախորդ փուլերում, եզրափակիչ քվեարկությանը չեղարկվում են:
Հիշեցնենք նաև, որ «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի որոշման իրավունքը տրվում է Բարձրարգույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին, ԲԽ առաջնության մասնակից թիմերի ակումբների մեկական ներկայացուցչի, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացուցչական խմբին, ֆուտբոլային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին, ինչպես նաև՝ Armenian Soccer կայքի փորձագիտական խմբին:

 

©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan