Armenian Soccer
Armenian Soccer

Ուգոչուկվու Իվուն «Լոռիից» տեղափոխվեց «Ուրարատու»

Վանաձորյան ակումբի   մամուլի ծառայությունից   տեղեկացնում են , որ «Լոռի» ՖԱ և «Ուրարտու» ՖԱ միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց «Ուրարտու» ՖԱ։
Իվուն «Լոռի» էր տեղափոխվել 2018 թ  հունվարին։ Ակումբի կազմում դարձել է ՀՀ 1-ին խմբի  առաջանության հաղթող:
20-ամյա կիսապաշտպանը «Լոռիի» մարզաշապիկով մասնակցել է 55 հանդիպման, խփել 10 գոլ եւ կատարել 6 գոլային փոխանցում։
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իվուին կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար՝ մաղթելով լավագույնն ապագայում։

©2020 Armenian Soccer