Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ՌՈՍՏՈՎԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԻ «ՏԱՄԲՈՎԻ» ԿԱԶՄՈՒՄ

Այսօր`օգոստոսի 8-ին ՌԴ  պրիմեր լիգայի մեկնարկային    տուրում  նախորդ առաջնությունում  14-րդ տեղը գրված  «Տամբովը»   Երևանի  ժամանակով ժամը    19:30 –ին  Սարանսկի Venue Mordovia Arena  մարզադաշտում կհյուրընկալի  նախորդ առաջնությունում  5-րդ հորիզոնականը  զբաղեցրած գրաված «Ռոստովին»: Հանդիպումը  մեզ համար  առանձնակի հետաքրքրություն  է ներկայացնում այն առումով,  որ այդ խաղին մասնակցելու են  ՀՀազգային հավաքականի 2թեկնածուներ`  «Տամբովի» նորեկ,   ծննդով վիրահայ ֆուտբոլիստ,  32–ամյա  հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու      Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված «Ռոստովի» 28-ամյա  կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:   Ընդ որում սա Կարապետյանի համար «Տամբովի» կազմում կլինի նորամուտի խաղը:  Հավելենք, որ «Տամբովի» կազմում ելույթ է ունենում ևս մեկ հայազգի հարձակվող`27-ամյա  Իշխան Գելոյանը:

©2020 Armenian Soccer