Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի նիգերիացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի… «Շախտյորում»

ՀՀ ազգային հավաքականի ևԵրևանի  «Արարատի»   հենակետային  կիսապաշտպան, 25-ամյա  նիգերիացի  Սոլոմոն  Իմե  Ուդոն ելույթները կշարունակի Կարագանդայի «Շախտյոր» ակումբում, որը Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր  4 –րդ տեղը:Այս թիմում ելույթ է ունենում Ղազախստանի երիտասադրդկան ընտրանու կիսապաշտպան Գևորգ Նաջարյանն, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ալի Ալիևի  1-ին օգնականն է երևանցի մարզիչ  Ստեփան Դեմիրճյամը:
Ուդոն «Արարատ» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանի սկզբին։ ՀՀ  ազգային հավաքականի կիսապաշտպանը Արարատի  կազմում անցկացրել է 10 հանդիպում:Նիգերիացի Ուդոն  հանդես է եկել Մ17 տարեկանների Նիգերիայի  հավաքականում և  ՀՀ  ազգային հավաքականիկազմում մասնակցել է   3 խաղի: Նա սեպտեմբերի 10-ին 2020թ  «Շիրակից»  էր «Արարատ»    տեղափոխվել:

©2021 Armenian Soccer