Armenian Soccer
Armenian Soccer

Ընդունելություն «Փյունիկի» աղջիկների թիմում

Երևանի «Փյունիկ»  ՖԱ-ի աղջիկների թիմում հայտարարվում է ընդունելություն։ Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, 10-ից 15 տարեկան բոլոր ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել womenteam@fcpyunik.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն ազգանուն, տարիք, հեռախոսահամար։  
«Փյունիկի» աղջիկների թիմի գլխավոր մարզիչն է Արաքսյա Սարիբեկյանը։ Թիմը հանդես է գալիս կանանց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 055272925 հեռախոսահամարին։

©2021 Armenian Soccer