ՀՀ ազգային հավաքականի ևԵրևանի «Արարատի» հենակետային կիսապաշտպան, 25-ամյա նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոն ելույթները կշարունակի Կարագանդայի «Շախտյոր» ակումբում, որը Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 4 –րդ տեղը:Այս թիմում ելույթ է ունենում Ղազախստանի երիտասադրդկան ընտրանու կիսապաշտպան Գևորգ Նաջարյանն, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ալի Ալիևի 1-ին օգնականն է երևանցի մարզիչ Ստեփան Դեմիրճյամը:
Ուդոն «Արարատ» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանի սկզբին։ ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանը Արարատի կազմում անցկացրել է 10 հանդիպում:Նիգերիացի Ուդոն հանդես է եկել Մ17 տարեկանների Նիգերիայի հավաքականում և ՀՀ ազգային հավաքականիկազմում մասնակցել է 3 խաղի: Նա սեպտեմբերի 10-ին 2020թ «Շիրակից» էր «Արարատ» տեղափոխվել:
©2021 Armenian Soccer