Armenian Soccer
Armenian Soccer

Հանկարծամահ է եղել «Սևանի» նախկին մարզիչը

Gerasimetss

 

Հանկարծամահ է եղել «Սևանի» նախկին մարզիչ Սերգեյ Գերասիմեցը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Սևանի» նախկին դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկացնում է championat-ը՝ Գերասիմեցը հանկարծամահ է եղել իր համար դրամատիկ ու երջանիկ վերջաբան ունեցող ֆուտբոլային խաղից հետո, որում իր գլխավորած սիրողական «Յադրո» թիմը հաղթել է Հյուսիս-Արևմուտք մրցաշարում ու գավաթ նվաճել, ինչպես նաև՝ որպես պորֆեսիոնալ ակումբ գրանցվելու իրավունք:

Խաղից հետո մարզիչը տանը ուղղակի ընկել է ու մահացել:

Մարզիչւ գլխավորել է «Սևանը» 2018թ-ի հուլիսից մինչև 2019թ-ի փետրվար: