Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտի» առաջին հաղթանակը

VBET APL

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-ԲԿՄԱ հանդիպումով;

Ետնապահների խաղում առավել հաջողակ գտնվեց «Ալաշկերտը»: «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում տանտերերը հաշիվը բացեցին հանդիպման 36-րդ րոպեին՝ Դավիդ Խուրցիձեի գոլի շնորհիվ: 2-րդ խաղակեսի միջնամասում՝ 77-րդ րոպեին Արթուր Սերոբյանը հավասարեցրեց հաշիվը, սակայն Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն 82-րդ րոպեին առաջ մղեց «Ալաշկերտին»՝ թիմին պարգևելով 1-ին հաղթանակն ընթացիկ առաջնությունում:

ԲԿՄԱ-ն այդպես էլ 8 տուրից հետո հաղթանակ չի գրանցել: Այսպիսով՝ 8 տուրից հետո ԲԿՄԱ-ն անսասան վերջին հորիզոնականում է՝ 0 միավորով, իսկ «Ալաշկերտն» իր միավորների քանակը հասցրեց 5-ի: Հարկ է նշել, որ Հայաստանի չեմպիոնն ընդամենը 6 հանդիպում է անցկացրել ու այս պահին հավասար միավորներ ունի «Նորավանքի» հետ, որը 7 տուրից հետո ունի 5 միավոր ու վաղը Չարենցավանում ընդունելու է «Վանին»: