Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատը» պարտվեց «Փյունիկին»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային օրվա 2-րդ խաղում «Արարատը» ընդունեց «Փյունիկին»: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրեր հաղթանակով՝ նվազագույն հաշվով:

Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց փյունիկցի Խոսե Էնրիկե Կառաբալոն: Դա խաղի միակ գոլն էր:

Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած 14 միավորով հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Սևանին», իսկ «Արարատը» 18 միավորով 2-րդ տեղում է։

 

©2021 Armenian Soccer