VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա մրցաշրջանի նորեկ «Սևանն» այս օրերին ակտիվորեն նախապատրաստվում է մրցաշրջանին՝ ընկերական հանդիպումներ անցկացնելով:
Այսօր Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտում թիմը ստուգողական խաղի շրջանակում հանդիպեց այս օրերին Դիլիջանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկի» հետ:
Չնայած այն բանին, որ հանդիպման հաշիվը բացեց փյունիկցի Խոսե Բալզան՝ առաջնության նորեկները՝ հայտնվելով հետապնդողի դերում, կամային հաղթանակ տարան Անդրե Մենսալաոյի և Մհեր Սահակյանի գոլերի շնորհիվ՝ 2:1։
Ավելի վաղ՝ հուլիսի 14-ին, «Սևանը» հանդիպել էր առաջնության մյուս նորեկի՝ «Նորավանքի» հետ ու կրկին հաղթանակի հասել, այս անգամ՝ նվազագույն 1:0 հաշվով:
©2021 Armenian Soccer