Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» հաղթանակը՝ «Ֆեհերվարի» սպորտային տնօրենի հրաժարականի պատճառ

Հունգարական «Ֆեհերվարի» սպորտային տնօրեն Զոլտան Կովաչը UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատից» կրած պարտությունից հետո հրաժարական է տվել:

«Հայաստանում կրա՞ պարտությունից հետո ես գրավոր հրաժարականի դիմում եմ ներկայացրել, քանի որ ստեղծված իրավիճակում դա համարում եմ առավել ազնիվ ու արդարացի որոշում»,-ասել է Կովաչը:

Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանի թիմը 2 խաղերի արդյունքում ընդհանուր 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Ֆեհերվարի» նկատմամբ ու անցավ մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի լեհական «Շլյոնսկի» հետ:

 

©2021 Armenian Soccer