Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» նախապատրաստական փուլը կավարտի Վրաստանում

Այս օրերին Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ թիմը ստուգողական խաղում 1:2 հաշվով զիջեց հաջորդ առաջնության նորեկ «Սևանին»:

«Սևանի» հետ այդ հանդիպումը վերջինն էր նախապատրաստական այս փուլում: Մինչ այդ Եղիշե Մելիքյանի սաները 6:0 հաշվով առավելության էին հասել «Լեռնային Արցախի» ու 1:0 հաշվով՝ ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հուլիսի 30-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ԲԿՄԱ-ի հետ կայանալիք մեկնարկային խաղի նախապատրաստական վերջին շտրիխները Մելիքյանն ու իր մարզչական շտաբը կանցկացնեն արտագնա ընկերական հանդիպումների շրջանակներում՝ Վրաստանում: Հուլիսի 20-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Վրաստանի 2018թ-ի չեմպիոն՝ Թբիլիսիի «Սաբուրտալոն», իսկ հուլիսի 23-ին՝ Վրաստանի եռակի գավաթակիր «Լոկոմոտիվը»:

 

©2021 Armenian Soccer