Երեկ `օգոստոսի 8-ին մեկնարկեց ՌԴ պրեմիր լիգայի առաջնությունը:ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նորամուտը նշեց «Տամբովի» կազմում: Մարզիչը` Սերգեյ Պերվուշինը Կարապետյանին ընդգրկել է մեկնարկային կազմում, իսկ ահա հյուրերի`նրանց մրցակվի Ռոստովի կազմում ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Խորեն Բայրամյանը իր թիմի պահեստայինների թվում էր: Անցյալ մրցաշրջանում 5 –րդ տեղը գրաված ու ԵԼ խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճած «Ռոստովը» 21-րդ րոպեին Պավել Մամաևի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ տոնեց: Կարապետյանը 69 –րդ րոպեին փոխարինվեց, իսկ ահա Բայրամյանը խաղադաշտ մտավ 72 –րդ րոպեին և օգնեց իր թիմին պահպանելու հաղթական հաշիվը:
ՀՀհավաքականի մեկ այլ նոր թեկնածու՝ կիսապաշտպան Արշակ Կորյանը ընդգրկված էր պրիմեր լիգայի նորեկ «Խիմկիի» մեկնարկային կազմում; Սակայն առաջին խաղակեսում հակառակորդի `ԲԿՄԱ-ի խփած 2 գոլից հետո 2 –րդ խաղակեսի սկզբում փոխարինված:ԲԿՄԱ-ն հաղթեց 2:0 հաշվով: Բանակայինների կազմում 64-րդ րոպեին ասպարեզ մտավ ՀՀհավաքականի թեկնածու, 21 –ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը:
©2020 Armenian Soccer