Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ գավաթակիր «Նոան» նվաճեց նաև ՀՀ սուպերգավաթը

Հակոբ Տոնոյան  անվան ՀՀ  սուպեր գավաթի  24 –րդ     խաղարկությունում  Երևանում Ավանի ֆուտբոլի  ակադեմիայի  մարզադաշտում  նորանշանակ գլխավոր մարզիչ , իսպանացի Դավիդ  Կամպանյայի ղեկավարությամբ    1-ն  հանդիպումը անցկացնողն    ՀՀգործող չեմպիոն  «Արարատ-Արմենիան»  մրցեց անցած մրցաշրջանի հայտնությունը դարձած ու 1-ին իսկ փորձից ՀՀ գավաթն ու ՀՀառաջնության փոխչեմպոին դարձած  Նոան , որը հանդես է գալիս անցած մրցաշրջանի  ՀՀ  առաջնության լավագույն  մարզիչ ճանաչված Իգոր Պիկուշչակի  գլխավորությամբ:  Օգտվելով   «Նոայի» պաշտպանների սխալից     Մաիլսոն Լիման  59-րդ  րոպեին  հաշվի մեջ  առաջ մղեց ՀՀ չեմպիոնին:Բայց  ինչպես և  ՀՀգավաթի խաղարկության  եզրափակչում  «Նոայի» ֆուտբոլիստները փայլեցին կամային բարձր որակներով:Նրանցից  Լավրիշչևը խաղի հիմնական ժամանակի վերջին`90 –րդ րոպեին հաշիվը  հավասարեցրին`1:1: Իսկ     լրացուցիչ ժամանկում`99 -դ  րոպեին  11 մետրանոցից   անվրեպ իրացումով    2:1 հաշվով կամային  հաղթանակ  պարգևեց «Նոայի» նորեկ Դեդեչկոն:

©2020 Armenian Soccer