Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Կարապետյանը նորամուտը նշեց «Տամբովի» կազմում

Երեկ `օգոստոսի  8-ին  մեկնարկեց ՌԴ  պրեմիր լիգայի առաջնությունը:ՀՀ ազգային հավաքականի   հարձակվող  Ալեքսանդր  Կարապետյանը  նորամուտը  նշեց  «Տամբովի» կազմում:  Մարզիչը`  Սերգեյ Պերվուշինը   Կարապետյանին  ընդգրկել է մեկնարկային կազմում, իսկ ահա    հյուրերի`նրանց մրցակվի Ռոստովի կազմում ՀՀ ազգային  հավաքականի  թեկնածու, կիսապաշտպան   Խորեն  Բայրամյանը     իր թիմի պահեստայինների թվում էր:  Անցյալ մրցաշրջանում 5 –րդ տեղը գրաված  ու ԵԼ խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճած «Ռոստովը»   21-րդ րոպեին  Պավել Մամաևի խփած գոլի  շնորհիվ 1:0 հաշվով  հաղթանակ տոնեց: Կարապետյանը 69 –րդ րոպեին փոխարինվեց, իսկ ահա Բայրամյանը    խաղադաշտ մտավ 72 –րդ րոպեին  և  օգնեց իր թիմին պահպանելու հաղթական հաշիվը:
ՀՀհավաքականի  մեկ այլ  նոր թեկնածու՝ կիսապաշտպան  Արշակ  Կորյանը ընդգրկված էր պրիմեր լիգայի նորեկ «Խիմկիի»   մեկնարկային կազմում; Սակայն  առաջին խաղակեսում հակառակորդի `ԲԿՄԱ-ի խփած 2 գոլից հետո 2 –րդ խաղակեսի սկզբում  փոխարինված:ԲԿՄԱ-ն  հաղթեց 2:0 հաշվով: Բանակայինների կազմում 64-րդ րոպեին ասպարեզ մտավ  ՀՀհավաքականի թեկնածու,  21 –ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը:

©2020 Armenian Soccer