Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանի «Նեմանը» շարոնակեց անպարտելի հանդիպումների շարքը, Խաչատուրյանը կրկին գոլի հեղինակ դարձավ

Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության  21 –րդ տուրում  «հայկական»  բոլոր 3 թիմերն էլ ոչ-ոքիներ խաղացին :Ընդ որում  ՀՀընտրանու թեկնածու , 22 –ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի թիմը «Էներգետիկ  ԲԳՈՒ-ն»    իր հարկի տակ ոչ-ոքի 1:1 խաղացած արդեն 12 հանդիպում պարտություն չկրող Գրոդնոյի «Նեմանի»  հետ: Այս խաղում «Նեմանի» կազմում  դարձյալ շատ ակտիվ էր , ու իր թիմի խփած գոլում իր մասնակցությունն   ունեցավ ՀՀազգային հավաքականի  խաղացող, «Նեմանի» առաջատար դարձած  Գեղամ Ղադիմյանը: Նա 75 –րդ րոպեին   փոխարինվանեց , իսկ Մուսախանյան իր թիմի մեկնարկային կազմում էր, ու փոխարինվեց 1 –ին խաղակեսի ավարտից հետո:
Հայկական 3 -րդ  թիմը ՝ Ժոդիոնայի  «Տորպեդո- ԲելԱԶն»  էլ արտագնա  խաղում  էլ ոչ-ոքի`3:3 հաշվով  ոչ-ոքի   խաղաց  Բրեստի «Ռուխի» հետ:  Այս  խաղում էլ Ժոդիոնոյի թիմի ավագ , կրկին  առանց փոխարինման հանդես եկած   Անդրեյ Խաչատրյանը գոլի հեղինակ  դարձավ , որը թվում էր  հաղթանակ գոլ էր դառնալու, քանի  որ Անդրեյը 78 –րդ  րոպեին   իր թիմին  հաշվի մեջ առաջ էր մղել`3:2, բակց տանտերերին 8 րոպե հաջողվեց վերականգնել հանդիպման հաշիվը`3:3:
«Նեմանը» 38 միավորով զբաղեցնում է` 3 –րդ, «Տորպեդո- ԲելԱԶը» `34 միավորով`4 –րդ , իսկ «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին ` 32 միավորով՝  6 –րդ տեղը:

©2020 Armenian Soccer