Երևանի «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչը UEFA-Ի Եվ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ալաշկերտ»-«Կայրաթ» պատասխան խաղում դարձավ հայկական թիմի 3-րդ՝ հաղթական գոլի հեղինակը՝ դրանով իսկ պատմություն կերտելով. առաջին անգամ հայկական թիմը հանդես կգա եվրագավաթային որևէ մրցաշարի խմբային փուլում:
Խաղից հետո ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով իր գոլի դրվագը.
«Ի՜նչ երեկո էր հայկական ֆուտբոլի, ակումբի ու մեզ համար: Մենք այսօր պատմություն կերտեցինք ու ցույց տվեցինք, որ ամեն բան հնարավոր է, երբ դու հավատում ես դրան ու ուզում ես դա:
Այս գոլն ու հաղթանակը բոլորիդ համար է, իմ սիրելի հայեր: Սիրում եմ բոլորիդ»
©2021 Armenian Soccer