Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. նորեկների պայքարում «Սևանը» հաղթեց «Նորավանքին»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի մեկնարկային խաղում ընթացիկ առաջնությունում առաջին անգամ հանդիպեցին առաջնության նորեկները:

Կիպրոսցի մարզիչ Գեորգիոս Կոստիսի գլխավորությամբ «Սևանն» անցկացրեց առաջին խաղը՝ ընդունելով «Նորավանքին»: Թիմերը ողջ խաղի ընթացքում չկարողացան առավելություն նյութականացրել, ու միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ սևանցի Անդրե Մենսալաոն դարձավ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Սևանին»: Ի դեպ, սա Մենսալաոյի 4-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:

Sevan vs Noravank

Այս հաղթանակից հետո «Սևանն» ունի 6 միավոր, իսկ «Նորավանքը»՝ 3:

Խաղային օրվա մյուս խաղում ԲԿՄԱ-ն ընդունում է «Նոային»:

 

©2021 Armenian Soccer