Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Նոան» ուժեղ գտնվեց ԲԿՄԱ-ից

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղային առաջին օրը եզրափակվեց ԲԿՄԱ-«Նոա» հանդիպումով:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում հաշիվը բացվեց 16-րդ րոպեին. հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը: Ապա՝ 13 րոպե անց, կրկնապատկեց Հայաստանի փոխչեմպիոնի առավելությունը:

Տանտերերը 78-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը, ևս 3 րոպե անց էլ ստացան թվային առավելություն այ բանից հետո, երբ «Նոայից» Էդուարդ Էմսիսը խաղում 2-րդ դեղին քարտը ստանալով հեռացվեց խաղադաշտից, սակայն ԲԿՄԱ-ն չկարողացավ օգտվել դրանից: Արդյունքում՝ 1:2, «Նոան» տոնում է առաջին հաղթանակն առաջնությունում, ԲԿՄԱ-ն դեռ հաղթանակներ չունի:

BKMA vs Noah

Վաղը կկայանա ՀՊԼ-ի 3 հանդիպում. «Արարատը» կընդունի «Ուրարտուին», «Փյունիկը»՝ «Արարատ-ԱՐմենիային», իսկ «Ալաշկերտը»՝ «Վանին»

 

©2021 Armenian Soccer