Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» նորեկ բրազիլացի Հիգոր Լեյտեի բացառիկ գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց իր թիմին «Շախտյորի» հետ խաղում

ԱՄԷ-ում  շարունակվում է Երևանի    «Փյունիկի»  ուսումնամարզական հավաքը:Այս հավաքի   ընթացքում  Եղիշե Մելիքյանի  գլխավորած  երևանյան թիմն   այսօր `փետրվարի 9-ին  Շորժայում  2-րդ անգամ հանդիպեց Բելառուսի գործող չեմպիոն    Սոլիգորսկի «Շախտյորի» հետ:
Այս թիմերի    միջև  փետրվարի 5-ին  կայացած  1-ին ընկերական խաղում 3:2 հաշվով  հաղթելէին Բելառուսի պատվիրակները: Այդ խաղում  «Փյունիկի» կազմում գոլերի հեղինակներ էին դարձել Արտյոմ Ավանեսյանն  ու ուկրաինացի լեգիոներ  Օլեգ Կոժուշկոն:
Այսօրվա այս թիմերի միջև կայացած 2-րդ  ստուգողական  խաղի սկզբում 5 –րդ  րոպեին «Փյունիկի» նորեկ , հարձակողական ոճի կիսապաշտպան, 27 –ամկա Հիգոր Լեյտեն   շեշտակի գեղեցիկ ու անկասելի հարծաով գրավել Բելառուսի չեմպիոն դարպասը:Ինչպես հետագայում  պարզվեց այս գոլը 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց Մելիքյանի  թիմին,  ու փաստորեն ապահովեց երևանյան թիմի ռևանշը    «Շախտյորի» նկատմամբ:

©2021 Armenian Soccer