Երեկ` հոկտեմբերի 8 -ին Վրաստանի ազագային ընտրանին, որպես Ազգերի լիգային 1-ին խաղարկության D դիվիզիոնի 1-ին խմբի հաղթող Թբիլիսիում անցումային շրջանի կիսաեզրափակիչ փուլում մրցեցին նույն դիվիզոնի 2-րդ խմբի հաղթող Բելառուսի հավաքականի հետ: Հանդիպման 7 –րդ րոպեին Օկրիաշվիլիու 11 մետրանոցից խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ տարան վրացիներն, ու այժմ նրանք եզրափակչում նոյեմբերի 12-ին D դիվիզիոնի հաղթողի և Եվրոպայի առաջնության մասնակցելու ուղեգիրը կվիճարկեն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, որը իր հերթին երեկ իր հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Կոսովոյի ընտրանուն: Մակեդոնացիները Ազգերի լիգայի 1-ին խաղարկության D դիվիզիոնի՝4 , իսկ Կոսովոյի հավաքականն էլ`3-րդ խմբի հաղթողներն էին: Հիշեցնենք, որ ՀՀ ընտանին ելույթ էրև ունենում 4 –րդ խմբում և մակեդոնցիներից հետո 4 թիմերի պայքարում խմբում զբաղեցրել էր 2 –րդ հորիզոնականը:
Ուշագրավ է թերևս այն, որ Ազգերի լիգայի 2-րդ խաղակությունում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները ՀՀ ընտրանուն հետ ընդգրկված են C դիվիզոնի նույն 2 –րդ խմբում: Այս 2 ընտրանիները 2 տուրից հետո 4 –ական միավորով գլխավորում են մրցշարային աղյուսակում, իսկ ՀՀ ընտրանին 3 միավորով ընթանում է առայժմ 3 –րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Էստոնիայի հավաքականն, որը 2 անընդմեջ պարտություն է կրել:
Նկատենք, որ Բելառուսի ազգային ընտրանու կազմում երեկ հանդես եկավ Ժոդինոյի Տորպեդո- ԲելԱԶ-ի ավագ, 33-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը:Նա մեկնարկային կազմում էր ընդգրկված, բայց 46-րդ րոպեին փոխարինվեց: Ի դեպ, Խաչատուրյանը իր 5–րդ խաղն անցկացրեց Բելառուսի հավաքականի կազմում: 1-ին եղել էր, երբ 2012թ օգոստոսի 15-ին Երևանում բելառուսները ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել էր ՀՀ ընտրանուն:
©2020 Armenian Soccer