Armenian Soccer
Armenian Soccer

Ազգերի լիգայի ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ հանդիումը կսպասարկի Խորվաթիայի մրցավարական բրիգադը

Հոկտեմբորի 11-ին  Լեհաստանի Տիխի քաղաքում   Ազգերի լիգայի 2-րդ խաղարկության  C  դիվիզիոնի  2-րդ խմբի  3-րդ տուրի շրջանակում կայանալու է ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ  հանդիպումը:Այն    նախապես   նախատեսնված էր,որ   պետք է Երևանում անցկացվեր, սակայն հաշվի առնելով  Ադրբեջանի հետ ստեղծված  պատերազմական իրավիճակը ՈՒԵՖԱ-ն նպատակհարմար  գտավ այն տեղափոխել է Լեհաստան, չնայած Հայաստանը հավաստիացումներին,թե երաշխավորում է մրցամարտի մասնակիցների անվտանգությունը:
Նկատենք, որ սա Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև անցկացվելիք  1-ին պաշտոնական հանդիպումն է: Մինչ այս   հավաքականների միջև   տեղի էունեցել 4 ընկերական հանդիպում,   որից 3 -ում   հաղթել են  վրացիները, 1-ը`ՀՀ ընտրանին:  
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ լեհական Տիխի քաղաքում կայանալիք  ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ հանդիպումը սպասարկելու է  Խորվաթիայի մրցավարական բրիգադը   Իվան Բեբեկի գլխավորությամբ: Նրան օգնականներն են նրա համերկրացիներ `Գորան Պատակին և Բոյան Զոբենիցան: Հանդիպման 4 –րդ պաշտոնյանն  է Իգոր Պայացը:

©2020 Armenian Soccer