Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Լեհաստանում է

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Կատովիցեից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Տիխի քաղաքի մարզադաշտում:Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Յուրի Գարեգինյան — «Նոա»
Բենիկ Հովհաննիսյան — «Նոա»

Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա հոկտեմբերի 10-ին՝  տեղական ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով՝ 17:45) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով: Մեր թիմի նախախաղային մարզումը կկայանա նույն օրը, սկիզբը՝ 16:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30-ին):
©2020 Armenian Soccer