Սլովակիայի պրիմեր լիգայի առաջանության 13 –րդ տուրում «Ժիլինան» , որի կազմում ընթացիկ մրցաշրջանում արդյունաետ խաղ է ցուցադրում ՀՀ հազգային հավաքականի երիտասարդ խաղացող Վահան Բիչախչյանը.արտագնա խաղում հանդիպեց 6 –րդ հորիզոնականը զբաղեցնող «Նիտրայի» հետ, ու խոշոր `3:0 հաշվով հաղթանակ տարավ:Այս խաղում իր թիմի մեկնակային կազմում ընդգրկված Բիխախչյանը 56-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը , հիմք դնելով իր թիմի հաղթնակին:Սա 21-ամյա գյումրեցի կիսապաշտպան Բիչախչյանի ընթացիկ առաջնությունում «Ժիլինայի» կազմում անցկացրած 12-րդ խաղն էր, որի ընթացքում խաղադաշտում եղել է միայն 637րոպե, և խփել է արդեն 9 գոլ: Հանդիպման հաշիվը բացած Վահանը այդ խաղում 67 –րդ րոպեին փոխարինվեց:
Հանդիպման ավրատեց հետո Բիչախչյանը հայտարարել էր. «Մենք քո հետ ենք, իմ Հայաստան»:
Վահանն այժմ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում ընթանում է 2 –րդտեղում ու միայն 1 գնդակով է զիջում առաջատար 23-ամյա հարձակվող Ֆիլիպ Բալաջին («Զլատե Մորավցե») :
13 տուրից հետո «Ժիլինան» վաստակել է 22 միավորով ու ընթանում է 3 –րդ տեղում, մրցաշարային աղյուսակը 29-ական միավորվ գլխավորող «Սլովանին» ու DAC –ին ետ մնալով 7 –ական միավորով:
©2020 Armenian Soccer