Armenian Soccer
Armenian Soccer

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀՀ 1-ԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՏՈՒՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ և 14-րդ տուրերի հանդիպումների ժամանակացույցը։
Այսպիսով, նոյեմբերի 21-ին «Ուրարտու-2»-ը արտագնա խաղում ուժերը կչափի «Շիրակ-2»-ի հետ։ Հանդիպումը կկայանա Գյումրիի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի  ժամը   14։00-ին։  Իսկ 14-րդ տուրում թիմը սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիա-2»-ին։ Խաղը կկայանա նոյեմբերի 25-ին՝  ժամը16։00-ին։

Հավելենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլոր հանդիպումները կանկացվեն առանց հանդիսականների։

©2020 Armenian Soccer