Armenian Soccer
Armenian Soccer

Վերջապես Հայկ Մուսախանյանն էլ արդյունավետ խաղով առանձնացավ Բելառուսի առաջնությունում

Արդեն հայտնել էինք, որ  Բելառուսի պրիմեր լիգայի առաջության 28 –րդ տուրի   նոյեմեբերի 7-ի   Գրոնդոյի «Նեմանը»   արտագնա  խաղում 4:1 հաշվով հաղթել էր «Սմոլևիչին» ու  ՀՀ  ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը դւոբլի հեղինակ էր դարձել, ու  ընթացիկ առաջնությունում    խփած իր գոլերի քանակը հասցրել էր 11-ի:
Նույն տուրում  մեկ այլ  «հայկական»  թիմ`Մինսկի « Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին մրցակցի հարկի տակ     նոյեմբերի  8-ին  5:1 հաշվով առավելության էր հասել     Բաբրույսկի «Բելշինայի»  նկատմամբ: Այս խաղում էլ դուբլի հեղինակ էր դարձել  ՀՀազգային հավաքկանի թենածու համարվող 22 –ամյա     բարձրահասակ  կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը: Նա    իր խփած գոլերը հեղինակել էր 34- րդ  և 82-րդ րոպեներին  ,իսկ 85 –րդ  րոպեին փոխարինվել էր: Նկատենք, որ ընթացիկ առաջնությունում Մուսախանյանը մասնակցել է իր թիմի 23 հանդիպման, խաղադաշտում եղել  է 1253րոպե ու 3 գոլի հեղինակ է դարձել , և արժանացել է 5 դեղին քարտի:Ի դեպ նա  անցյալ տարի ևս 23 խաղի էր մասնակցել, խաղադաշտում 1354 րոպե էր գտնվել, բայց միայն 2 գոլ էր հեղինակել,  ու  դարձյալ 5 դեղին քարտի էր արժանացել:
28տուրից հետո վաստակած 38 միավորով  մրցաշրջանը գերսզանաց սկսած ու առաջատարների խմբում  գտնված    «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին    նահանջել ու հիմա   16 թիմերի    պայքարում զբաղեցնում է 9 –րդհորիզոնկանը:
Նկատենք, որ այս տուրում    առաջնության մասնակից   «հայկական»  3 –րդ թիմ Ժոդինոյի «Տորպեդո ԲելԱԶ»-ը  նույնպես արտագնա խաղում    3:2  հաշվով հաղթանակ  տոնեց  երեկրի գործող չեմպոին Բրեստի «Դինամոյի նկատամբ: Ժոդիանոյի ավագ, Բելառուսի ազգային հավաքականի  32-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը  առանց փոխարինման  մասնակցեց ողջ հանդիպմանն ու մեծապես  նպաստեց  իր թիմի    կարևոր հաղթանակին: Նկատենք, որ  հայազգի կիսապաշտպանը մասնակցել է 24 խաղի,  խաղադաշտում եղել  է 2158րոպե   և 6 գոլի հեղինակ է դարձել: Այժմ «Տորպեդո ԲելԱԶն»  իր ակտիվում  գրանցած 50 միավորով 3-4 –րդ  տեղերն է բաժանում Ղադիմյանի  «Նեմանի»   հետ:
Նախավերջին`29 –րդ տուրում«Նեմանը»     նոյեմբերի 22-ին ընդյունի «Սլուցկին»,  «Տորպեդո ԲելԱԶը»  նույն օրը  կհյուրընկալի    «Իսլոչին», իսկ  «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին էլ  կընդունի Մինսկի «Դինամոյի»:
Առաջնության մրցանակակիրները հայտնի կդառնա նոյեմբերի 28-ին տեղի ունեալիք եզարափակիչ`30 –րդ տուրի  հանդիպումների ավարտից հետո:

©2020 Armenian Soccer